Երևան քաղաքը մինչև ընթացիկ տարվա հուլիսի վերջ կունենա ևս 24 աղբատար մեքենա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Նրա խոսքով` 24 մեքենաների գնման գործընթացն արդեն իսկ մտել է ընթացիկ փուլ:
«Մայրաքաղաքի կարիքների համար ձնամաքրման եւ սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաեւ 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երեւան քաղաքի դատախազությունում: Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»,-ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ նոր աղբամանները, որոնք ներկվել են «Սանիթեք»-ի կողմից կտեղադրվեն կենտրոնում, քանի որ սկսվել է զբոսաշրջային սեզոնը:
«Կենտրոնի այն աղբամաննեը, որոնք դեռևս կիրառելի են` վարչական շրջաններ են տեղափոխվել և փոխարինել են կիրառելի աղբամաններին»,-հավելեց նա: