Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է

1127
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քիչ անց Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք։ ՀՀ վարչապետին կդիմավորի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Դոնալդ Տուսկի անունից Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ կտրվի պաշտոնական ընթրիք։ Ողջույնի խոսքով հանդես կգան Դոնալդ Տուսկը, Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը։ Հանդիպմանը խոսք կուղղեն Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

Միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են հետխորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան։ Հայաստանը երկու տարի առաջ՝ 2017-ին է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը արդեն վավերացրել են Եվրամիության մի շարք երկրներ: