Գլխավոր Լուրեր Սերժ Սարգսյանն Արցախում Ասել Է, Որ «Ես Սխալ Եմ» Ասելով Նկատի Է...

Սերժ Սարգսյանն Արցախում Ասել Է, Որ «Ես Սխալ Եմ» Ասելով Նկատի Է Ունեցել Վովա Գասպարյանին

1304
0

Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը պաշտոնանկության առիթով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ», դեռեւս մնում է հրապարակայնորեն չբացահայտված։ Մեր տեղեկություններով` Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի տալով բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ իր հայտնի արտահայտությունը։ Այս մասին հաղորդում է  hayeli.am-ը՝ հղում  տալով իր աղբյուրներին:

Ասել է, որ այն վերաբերում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։