Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ»

Դիմերես` հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:
Դարձերես` «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են:
Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը | 1000 դրամ |
| Մետաղը և հարգը | արծաթ 925 |
| Քաշը | 33,6 գ |
| Տրամագիծը | 40,0 մմ |
| Որակը | պրուֆ |
| Դրամաշուրթը | ատամնավոր |
| Տպաքանակը | 500 հատ |
Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:









