Գլխավոր Քաղաքական Ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ ԲՀԿ նախագիծը շատ ծանր կարող է նստել ինձ...

Ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ ԲՀԿ նախագիծը շատ ծանր կարող է նստել ինձ վրա, ուրեմն ասեմ՝ թքած ունեմ բոլոր վտանգների վրա. Գևորգ Պետրոսյան

0
1359

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ԲՀԿ–ի կողմից շրջանառության մեր դրված նախագծի պատճառով իրեն անուղղակիորեն տեղեկացրել են, որ դա «շատ ծանր կարող է նստել իր վրա»։ Գրառման մեջ ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը …

Գիտե՞ք խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա…

Ուրեմն ասեմ…

Թքած ունեմ բոլոր վտանգների վրա։ Իմ քաղաքական ուժի հետ մինչև վերջ պայքարելու եմ այդ արատավոր երևույթի դեմ՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով…»։