Գլխավոր Լուրեր Պատահարներ Վթար՝ Վայք-Սարավան ճանապարհին․ Գերմանիայի քաղաքացին մոտոցիկլետով շրջվել է (տեսանյութ)

Վթար՝ Վայք-Սարավան ճանապարհին․ Գերմանիայի քաղաքացին մոտոցիկլետով շրջվել է (տեսանյութ)

673
0

ԱԻՆ 911 ծառայությունն այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 16:16-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 152-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի մոտոցիկլի վարորդը (Գերմանիայի Դաշնության քաղաքացի Մ.Ք., ծնված 1944 թ.) կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Մ.Ք.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: