Գլխավոր Քաղաքական Ադրբեջանը կարող է իսլամիստների հաստատման նոր վայր դառնալ ԼՂ հակամարտության սրման դեպքում....

Ադրբեջանը կարող է իսլամիստների հաստատման նոր վայր դառնալ ԼՂ հակամարտության սրման դեպքում. Փաշինյան

794
0

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածության սրումը կարող է արմատական իսլամիստների համար «շատ լավ առիթ դառնալ հիմնավորվելու համար, օրինակ՝ Ադրբեջանում»: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին Փաշինյանն ասել է ռուս լրագրողների հետ զրույցում։

Վարչապետի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների պարտությունից հետո իսլամիստները «նոր վայրեր են փնտրում, որտեղ կարող են դրսևորել իրենց»: Ինչպես Փաշինյանն է շեշտել, «Ադրբեջանը շատ հարմար վայր է», որը թույլ կտա գործել Իրանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ»:

Այդ պատճառներով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հաջորդ փուլը, Փաշինյանի կարծիքով, արդեն տեղային բնույթ չի կրի: Նրա խոսքով՝ այս մասին մտորումներ առկա են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:

Մատնանշելով Անդրկովկասի տարածաշրջանի կարևորությունը Ռուսաստանի համար՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ և երաշխավոր կդառնա, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: