Գլխավոր Դեսից-դենից Ամերիկյան տնտեսությունը կարող է ավելի քան 3 մլրդ դոլարի կորուստ կրել «Գաhերի...

Ամերիկյան տնտեսությունը կարող է ավելի քան 3 մլրդ դոլարի կորուստ կրել «Գաhերի խաղ» հեռուստասերիալի վերջին սերիայի պատճառով

2345
0

Մայիսի 19-ին HBO հեռուստաալիքով ցուցադրվելու է կուլտային դարձած «Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան, որին անհամբերությամբ սպասում են տասնյակ միլիոնավոր երկրպագուներ:

Հայտնի է, որ ավելի քան 10 մլն ամերիկացի մտադիր է դիտել սերիան ու հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, աշխատանքի չգնալ: Եվս 2,9 մլն մարդ պատրաստվում է ուշացումով գնալ, ևս 3,4 մլն-ը մտադիր է տնից աշխատել:

Աշխատանքի տեղավորման ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ ամերիկյան Challenger, Gray & Christmas, Inc ընկերության մասնագետները հաշվարկել են՝ որքանով շարքային ամերիկացիների աշխատունակության նվազումը կազդի տնտեսության վրա:

Ըստ նրանց՝ աշխատանքի արդյունավետության նվազման հետևանքով երկրի տնտեսությունը կկրի ավելի քան 3 մլրդ դոլարի վնաս:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2011թ. ապրիլին առաջին անգամ ցուցադրված «Գահերի խաղ»-ը դարձել է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաթանկարժեք նախագիծը: