ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել:
Նրանք նախ ժամանակավորապես փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ:
Այժմ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու դատարանի որոշման:
Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...