Գլխավոր Քաղաքական Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն ակցիա են իրականացնում Ազատության...

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներն ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում

0
1477

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու դատարանի որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել:

Նրանք նախ ժամանակավորապես փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ:

Այժմ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու դատարանի որոշման:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: