Գլխավոր Լուրեր Ինչպես են հարձակվում թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

Ինչպես են հարձակվում թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա (տեսանյութ)

1538
0

Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի միջև միջադեպ է տեղի ունեցել:

Ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում տեսնելով թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին, սկսել են վանկարկել «դա-վա-ճան», ապա փորձել են խմբով մոտենալ նրան, քաշքշել:

Ոստիկաններն առանձնացրել են կողմերին և ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ քաղաքական գործչին:

Հիշեցնենք, որ դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարներն այսօր ավելի վաղ ժամանակավորապես փակել էին Մյասնիկյանի պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ: