Գլխավոր Լուրեր Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ

1002
0

Հայաստանում առանձին շրջաններում մայիսի 19-ին, 22-24-ն, 20-21-ը՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 19-ին, 22-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ն սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: