«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Լիվերպուլի» հետ անցկացրած խաղից հետո (3:1) կատակել է, որ եվրագավաթային գլխավոր մրցաշարը պետք է անվանակոչվի իր պատվին:

Պորտուգալացին դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 5 անգամ դարձել է ՉԼ-ի հաղթող, ինչպես նաև 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու.

«Ո՞վ է դարձել լավագույն ռմբարկուն:

Չեմպիոնների լիգան պետք է կոչվի CR7 Champions League»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` ավարտված մրցաշրջանում 33-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 44 խաղի է մասնակցել և դարձել է 44 գոլի հեղինակ: