Գլխավոր Լուրեր Էլթոն Ջոնը Երևանում է։ Նա մասնակցում է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված...

Էլթոն Ջոնը Երևանում է։ Նա մասնակցում է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը

2803
0

Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Երևանում է` «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում՝ մասնակցելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:

Հիմնադրամում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Լրագրողներին մինչ այս պահը չի հաջողվում խոսել երաժշտի հետ: Լրագրողներին պատասխաններ տվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ում հրավերով էլ երգիչը եկել է Հայաստան:

Հարցին, թե արդյոք հնարավորություն կլինի Էլթոն Ջոնի հետ խոսելու, նախագահը պատասխանեց, որ երգիչը լրագրողների հետ խոսելու համար չի եկել Երևան, ավելի կարևոր առաքելություն ունի, եկել է՝ Հայաստանի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու:

Հարցին, թե արդյոք Էլթոն Ջոնը լսել է Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության մասին, նախագահը պատասխանեց. «Իհարկե»:

Հիշեցնենք, որ Էլթոն Ջոնը մասնակցում է լսողական սարքեր արտադրող «Սթարկի» (Starkey) ընկերության միջոցառմանը:

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էլթոն Ջոնը այս ընկերության ֆինանսավորողներից է:

Նոր տեսանյութ.