Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս նպատակով տրամադրում է 700.000 եվրո։
«Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հնարավոր է նաև լինի մեկ այլ ծրագիր, որի շնորհիվ էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին։
«Մեկ այլ ծրագրով հնարավոր է համալրում, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին, նաև օրինակ՝ նախագահին, որը նույնպես հետաքրքրություն է հայտնել։ Շքեղ մեքենաներ, ամեն դեպքում չեն լինելու։ Լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։