Գլխավոր Դեսից-դենից Վերականգնվել է հին եգիպտական ժամանակների ալկոհոլային խմիչք

Վերականգնվել է հին եգիպտական ժամանակների ալկոհոլային խմիչք

1928
0

Երուսաղեմի հրեական համալսարանի մասնագետները կարողացել են վերականգնել հին եգիպտական ժամանակների ալկոհոլային խմիչք, որը օգտագործվել է հազարամյակներ առաջ փարավոնների ժամանակների Հին Եգիպտոսում և այլ երկրներում։

Պեղածո կերամիկական անոթների, կարասների ու սափորների մնացորդները անալիզի ենթարկելով, գիտնականները պարզել են պահպանված խեժի մնացորդներից այդ խմիչքի բաղադրությունը։

Այդ տարաներում պահվել է նաև գարեջուր և մեղրագինի։ Պեղածո իրերը թվագրվում են մ.թ.ա. 3000 թվականից (Նարմեր փարավոնի ժամանակաշրջան) մինչև մ.թ.ա. 800 և մ.թ.ա. 400 թվականներ, երբ Իսրայելում իշխել է արամայեցի թագավոր Ազայելն ու Նեեմիան։

Անալիզները ցույց են տվել, որ պահպանված մնացորդների գենոմը լիովին համապատասխանում է ժամանակակից աֆրիկական գարեջրի խեժի գենոմին, ինչը նշանակում է, որ խմիչքը բացարձակ անվտանգ է օգտագործման համար։

Հենց սա էլ խթան է դարձել, որպեսզի գիտնականները խմիչքը վերականգնեն ամբողջությամբ, հասկանալու համար, թե այն ինչ համ և հոտ ունի։