Գլխավոր Դեսից-դենից Լեոնարդո դա Վինչին տառապել է ուշադրության դեֆիցիտից

Լեոնարդո դա Վինչին տառապել է ուշադրության դեֆիցիտից

1875
0

Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր, նյարդաֆիզիոլոգ Մարկո Կատանին կարծում է, որ աշխարհահռչակ միջնադարյան նկարիչ Լեոնարդո դա Վինչին տառապել է ոչ միայն շլաչությունից, այլ նաև հիպերակտիվությունից և ուշադրության պակասի համախտանիշից։

Սրանք են եղել այն պատճառները, որոնցով պայմանավորված նա ոչ միշտ է կարողացել սկսած գործերն հասցնել ավարտին։ Նրա ժամանակակիցների հուշագրություններում բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ դա Վինչին տեղում նստողներից չի եղել և անընդհատ անցում է կատարել մի գործից մյուսը, մի պրոյեկտից մյուսը՝ հները կիսատ պռատ դեն նետելով։ Բացի այդ, նա ունեցել է չափազանց ցածր ինքնագնահատական և կարծել է, որ կյանքում ոչնչի էլ չի հասել։

Պրոֆեսոր Կատանի նշում է, որ այն, որ դա Վինչին ունեցել է ուշադրության պակասի համախտանիշ, ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ նա եղել է ձախլիկ, ունեցել դիսլեքսիա և զարգացած երևակայություն, ինչը բնավորոշ է բազմաթիվ ժամանակակիցների, որոնք նույն խանգարումներով են տառապել։

Լեոնարդո դա Վինչին նաև չի կարողացել լիարժեք քնել, ունեցել է խախտված օրակարգ, աշխատել է և ցերեկը և գիշերը՝ անկանոն։