ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնալու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք:
Կեցցե՛ Հանրապետության տոնը:
Փա՛ռք մեր ժողովրդին»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորանքի տեքստում: