Գլխավոր Տնտեսական Ղազախստանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը. Քննարկել են որոշ ապրանքների մաքսատուրքերի...

Ղազախստանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը. Քննարկել են որոշ ապրանքների մաքսատուրքերի նվազեցման հարցը

709
0

Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ԵՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղներին եւ թանկարժեք քարերին առնչվող գործողությունների առանձնահատկությունները, Սինգապուրի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել մի շարք ապրանքների պիտակավորման, միության տարածքում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ քննարկվել են մաքսային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության եւ միության միասնական նորմատիվ-տեղեկատվական համակարգին առչվող հարցեր: Օրակարգում էր նաեւ միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի նվազեցման հարցը: