Սարդարապատում տեղի ունեցան Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց մասնակցեցին Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները:
Սարդարապատում այսօր նախատեսված է զինվորական շքերթ, այլ հանդիսություններ:
Այսօր տոնական միջոցառումներ են նախատեսված Հայաստանում և Արցախում:
Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա տոնական համերգ:
Հետևեք այսօրվա տոնական միջոցառումներին Tert.am-ի առցանց ուղիղ եթերում:
https://youtu.be/qHNZavmS-tg
Հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։
1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):
Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:






