Գլխավոր Լուրեր Ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, այլ լուրջ...

Ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, այլ լուրջ շարժառիթ է առաջ շարժվելու համար. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցներին (տեսանյութ, լուսանկարներ)

717
0

ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է իր աջակիցների հետ։
Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը, որտեղ հանդիպումից լուսանկարներ են ներկայացված:

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել իր գիրքը՝ «Կյանք և ազատությունը»:

«Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել էր, թե իմ կյանքի հիմնական իրադարձություններն անցյալում են, և սպավում է շատ կանխատեսելի հանգիստ, կյանքի շարունակություն, սխալվել եմ: Նաև ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձություններն անցյալում են, ևս սխալվել եմ: Գիտեք, բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից, և ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել և շատ լուրջ շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու»,-նշել է նա:

Ռոբերտ Քոչարյանն ուրախությամբ արձանագրել է, որ այդ ճաապարհով մենակ չի շարժվելու:

Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Опубликовано Ռոբերտ Քոչարյանի Ոչպաշտոնական կայք Вторник, 28 мая 2019 г.