Գլխավոր Սպորտ «Բարսելոնայի» նախագահը ցանկանում է պահպանել Վալվերդեին, ակումբի տնօրենների խորհուրդը պահանջում է մարզիչի...

«Բարսելոնայի» նախագահը ցանկանում է պահպանել Վալվերդեին, ակումբի տնօրենների խորհուրդը պահանջում է մարզիչի հրաժարականը

801
0

«Բարսելոնայի» ղեկավարությունում տարակարծություն կա թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ապագայի վերաբերյալ:

RAC1-ի համաձայն՝  ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկանում է իսպանացի մասնագետին թողնել թիմում եւ նրան մեղավոր չի համարում մրցաշրջանի վերջնամասում ձախողման համար:

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն այլ կարծիքի է: Նրանք կարծում են, որ թիմին անհրաժեշտ է մարզչական փոփոխություն եւ պահանջում են Վալվերդեի հեռացումը:

Էռնեստո Վալվերդեն 2017-ից է գլխավորում «Բարսելոնան», որն այս տարի դարձավ Իսպանիայի չեմպիոն: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառ: