Գլխավոր Լուրեր Բուքմեյքերական ընկերության աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջում են օրերս ընդունված փոփոխությունների...

Բուքմեյքերական ընկերության աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջում են օրերս ընդունված փոփոխությունների նախագծի չեղարկում

1223
0

Բուքմեյքերների ԱԺ-ի դիմաց են՝ «Գուդվին-ԲԵՏ»-ի աշախատակիցերը բողոքի ակիցա են իրականացնում՝ պահանջելով չեղարկել ԱԺ օրակարգ մտծած  «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ցուցարարները  «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին» բովանդակությամբ պաստառներով են:

Ցուցարաները փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանց խոսքով՝ այս օրենքի նախագիծը նոր պարզպես շուկայում գործող խոշոր ընկերություններին էլ ավելի մեծ հնարավորություն է տալու։ Բուքմեյքերները պնդում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:

Նշենք, որ Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանին է։ Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեքերական գրասենյակները։ Նախագծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից: Ցուցարարները պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանի հետ: