Գլխավոր Քաղաքական Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ ստատուս քվոն, ոչ ուժը ընդունելի չեն. Ֆրանսիայի...

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ ստատուս քվոն, ոչ ուժը ընդունելի չեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

2087
0

Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է շարունակել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին մայիսի 28-ին՝ Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը հակամարտության լուծում չէ։ Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժը ընդունելի չեն։ Պետք է պրագմատիկ եւ կրեատիվ մոտեցում դրսեւորել»,–հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ մշտապես տեղեկացված է իրադարձությունների մասին։

«Մենք սատարում ենք ցանկացած նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ մղել հարցի լուծումը, կստեղծի խաղաղություն եւ կայունություն»,–հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Նոր տեսանյութ.