Գլխավոր Սպորտ Սերխիո Ռամոսն անսպասելի մամուլի ասուլիս է հրավիրել

Սերխիո Ռամոսն անսպասելի մամուլի ասուլիս է հրավիրել

1085
0

VNews.am-ը գրում է.

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն անսպասելի մամուլի ասուլիս է հրավիրել՝ իր իրավիճակը բացատրելու նպատակով, տեղեկացնում է AS պարբերականը: Ասուլիսը տեղի կունենա Երևանի ժամանակով 19:30-ին:

Վերջին օրերին բուռն խոսակցություններ են շրջանառվում Ռամոսի ապագայի վերաբերյալ: Նախ՝ իսպանական La Sexta հեռուստաընկերության Jugones հաղորդումը հրապարակեց, որ Ռամոսը ցանկանում է հեռանալ «Ռեալից» ու տեղափոխվել Չինաստան, քանի որ աստղաբաշխական աշխատավարձով առաջարկ է ստացել: Այդ տեղեկությունը հաստատեց նաև Ֆլորենտինո Պերեսը:

Հետո արդեն նույն Jugones հաղորդումը տեղեկություն տարածեց, որ Ռամոսը փոխել է որոշումը և պատրաստվում է մնալ «Ռեալում»:

Սպասվում է, որ իսպանացի պաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ կհայտնի իր վերջնական որոշման մասին: