Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Ես՝ Նարեկ Մալյանս, պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի...

Ես՝ Նարեկ Մալյանս, պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ

0
1494

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Կարճ պատասխանեմ Սորոսի գրասենյակին մինչև ՎԵՏՕ-ի պաշտոնական հայտարարությունը կլինի:

Ես՝ Նարեկ Մալյանս պահանջում եմ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանդիպում Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ, որտեղ պատրաստվում եմ հրապարակային պատռել Սորոսի գրասենյակի կեղծ բարեպաշտի, ժողովրդավարության ջատագովի դիմակը: Խոստանում եմ Ուղիղ եթերում հրապարակել այնպիսի ծանրակշիռ փաստեր Սորոսի գրասենյակի ստի, կեղծիքի քարոզի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի պատվերի, պետականաքանդ գործունեության և Լարիսա Մինասյանի մասին, որից հետո տիկին Լարիսան ուղղակի կխայտառակվի:

Լրագրող ընկերներիս խնդրում եմ պահանջս հասցնել Լարիսա Մինասյանին:

Շնորհակալություն, սպասենք Սորոսի գրասենյակի արձագանքին: