Գլխավոր Իրավական Բոլոր ապօրինի հաստացածները կպատժվեն, մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում. ԱԱԾ...

Բոլոր ապօրինի հաստացածները կպատժվեն, մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում. ԱԱԾ տնօրեն

1819
0

Tert.am-ը գրում է.

Բոլոր ապօրինի հաստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և, առհասարակ, օրինախախտները կպատժվեն: Մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես, ինչպես որ հայտարարել էի, մենք չենք ունենալու ինչ-որ մի բան, որի արդյունքում հասարակության մեջ կամ ինչ-որ մի տեղ լինեն կասկածներ, որ մենք այս կամ այն գործողությունն արել են պատվերով կամ ինչ-որ այլ նպատակներ հետապնդելով: Մենք պետք է ունենանք հստակ ապացույցներ, և եթե լինեն այդ ապացույցները, միանշանակ բոլորը պատժվելու են»,-նշեց ԱԱԾ տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ