Գլխավոր Քաղաքական «Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ». Արմեն...

«Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ». Արմեն Աշոտյան

6673
0

Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։

Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերարժեւորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և «նոր իրողությունններից»:

Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։ Ու ցավոք, դրսևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե «սիրո և համերաշխության» կոչերին։

Արմեն Աշոտյան 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ