Գլխավոր Քաղաքական Նախագահը 5 նախարար է նշանակել

Նախագահը 5 նախարար է նշանակել

711
0

Նախագահ Արմեն Սարգսյանը 5 նախարար նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով որոշվել է՝

Հակոբ Արշակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից.

Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից.

Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից.

Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից.

Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից: