Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղն այսօր կմեկնարկի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ավտովթարից մահացած ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին տեղեկացրել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ):
Ռեյեսը մահացել է 35 տարեկան հասակում: Իսպանացի ֆուտբոլիստն այսօր ավտովթարի է ենթարկվել հայրենի Ուտրերա քաղաքում:
Հիշեցնենք, որ ՉԼ եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին Մադրիդում՝ «Աթլետիկոյի» մարզադաշտում, որտեղ գավաթը կվիճարկեն երկու անգլիական ակումբ՝ «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»: Խաղը մեկնարկելու է երևանյան ժամանակով 23:00-ին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...