Գլխավոր Սպորտ «Լիվերպուլ»-ը դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ)

«Լիվերպուլ»-ը դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ)

849
0

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկությունը: Այս մրցաշրջանի եզրափակիչն անգլիական էր: Լոնդոնի «Տոտենհեմ»-ը վճռորոշ խաղում հանդիպեց «Լիվերպուլ»-ին: Եզրափակիչը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Ինչպես հայտնում է Armsport-ը, հանդիպումն ունեցավ անչափ հետաքրքիր սկիզբ: Արդեն 2-րդ րոպեին Կլոպի ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ:11-մետրանոցը հստակ իրացրեց Մոհամեդ Սալահը:

Մնացած ժամանակահատվածում թիմերն այդքան էլ ակտիվ չէին ու գոլային պահերը գրեթե բացակայում էին: Այսպես եղավ այնքան, մինչև խաղադաշտ մտավ Դիվոկ Օրիգին: Հարձակվողը 87-րդ րոպեին կրնապատկեց հաշիվը՝ 2:0: «Լիվերպուլ»-ը կարողացավ պահել հաղթական հաշիվն ու նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Սա անգլիական ակումբի համար այս մրցաշարում 6-րդ տիտղոսն էր: