Գլխավոր Լուրեր Արցախի Նախագահը Սիփան Մելքոնյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Նախագահը Սիփան Մելքոնյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

1542
0

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։