Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր:
Մինչ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, որոնցով 17-ի փոխարեն այսուհետ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն, օպտիմալացվելու է նաև Սփյուռքի նախարարությունը:
Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիք: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...