ՀՀ-ն ուշի ուշով հետևում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին և պատրաստ է ցանկացած զարգացման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ռազմատեխնիկան, որոնք ընդգրկված են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարաժություններում, ժամանել են Նախիջևան:
Այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել: Զորավարժություններն անցկացվելու են հունիսի 7-11-ը: