Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որին ներկա կլինեն նաև Բուլղարիայի, Սլովակիայի առաջին դեմքերն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Համաժողովին կմասնակցեն Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Բոլոր այս ղեկավարները, որոնց նշեցի, կմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք լիագումար նիստին», – լրագրողներին հայտնել է Ուշակովը:
Նա նշել է, որ վերոհիշյալ գործիչներից բացի համաժողովին կմասնակցեն նաև այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչներ: