Գլխավոր Լուրեր Եթե կլինի որեւէ մեկը, որը կփորձի ՀՀ-ում ապօրինի որեւէ գործողություն կատարել, կստանա...

Եթե կլինի որեւէ մեկը, որը կփորձի ՀՀ-ում ապօրինի որեւէ գործողություն կատարել, կստանա շատ խիստ պատասխան. Վանեցյան

1231
0

Եթե կլինի որեւէ մեկը, որեւէ մի ուժ, որը կփորձի Հայաստանում զենքի կամ այլ ապօրինի գործողության արդյունքում կատարել որեւէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ քաղաքական գործիչներից մեկը, ով նաեւ Արցախում պաշտոն է զբաղեցնում, հարցազրույցում նշել էր, որ կլինեն ուժեր, որոնք կարող են կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, Անդրանիկ Քոչարյանին:

Հարցին, թե ԱԱԾ-ն որքանով է նման հայտարարություններին ուշադիր, Վանեցյանն ասաց, որ իրենք ամբողջությամբ տիրապետում են օպերատիվ իրավիճակին. «Ես բացառում եմ, որ լինեն նման դեպքեր: Եթե կլինեն, կստանան ամիջապես համապատասխան հակազդում»: