Գլխավոր Սպորտ «Ռեալի» նորեկ․ Երազանքս իրականացավ

«Ռեալի» նորեկ․ Երազանքս իրականացավ

800
0

NEWS.am SPORT-ը գրում է․

Սերբ հարձակվող Լուկա Յովիչը մեկնաբանել է իր տեղափոխությունը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Մադրիդի «Ռեալ»։

«Ծանր էր «Այնտրախտը» լքելը, բայց «Ռեալը» նոր հնարավորությունների դուռ է բացում։ Այս ակումբը կօգնի ինձ առաջադիմել։ Իմ երազանքը կատարվեց»,- Յովիչի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Լուկա Յովիչը մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Եվրոպայի լիգայում Յովիչը մասնակցել է 14 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Գերմանական թիմը հասել էր Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Յովիչը սերբական «Ցրվենա Զվեզդայի» սան է։ Բելգրադի թիմում նա հանդես է եկել 2014-2016 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկա», որտեղից մեկ տարի անց վարձակալությամբ միացել էր Ֆրանկֆուրտի թիմին։ Անցած մրցաշրջանում «Այնտրախտը» գնել էր նրա տրանսֆերային իրավունքը։