Գլխավոր Լուրեր Մանվել Գրիգորյանը գիտակցության մթագնումն անցել է. այս պահին վիճակը գնահատվում է ծանր....

Մանվել Գրիգորյանը գիտակցության մթագնումն անցել է. այս պահին վիճակը գնահատվում է ծանր. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն

1229
0

Tert.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը գիտակցության մթագնումն անցել է, դրական տեղաշարժ ունենք: Այս պահին վիճակը գնահատում ենք ծանր: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:

Մանվել Գրիգորյանը բժշկական կենտրոն էր տեղափոխվել է հունիսի 6-ի լույս գիշերը, ժամը 2:00-ի սահմաններում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

«Ընդունվել էր մեզ մոտ ծայրահեղ ծանր վիճակում, հիպերգլիկեմիկ վիճակ, բայց կոմա չի եղել, եղել է պրեկոմա՝ գիտակցությունը մթագնած: Կատարվել են համապատասխան բոլոր անհրաժեշտ միջամտություններն, ինչը արդյունքում առավոտյան մենք շաքարի թիվ ունենք՝ 24: Հիվանդանոց ընդունվելիս այնքան բարձր է եղել, որ ապարատները ցույց չեն տվել»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել, որ նա իր կամքին հակառակ տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, որտեղ կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում՝ ինսուլինից, որն ստանում էր մեծ չափաբաժնով: