Գլխավոր Քաղաքական Մնացականյանը չհստակեցրեց Մամեդյարովի հետ հանդիպման օրը, բայց հայտնեց՝ այդ օրը մոտենում է

Մնացականյանը չհստակեցրեց Մամեդյարովի հետ հանդիպման օրը, բայց հայտնեց՝ այդ օրը մոտենում է

760
0

ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը չհստակեցրեց իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման օրը:

«Ես չեմ կարող հիմա ասել, երբ այդ օրն ու ժամը գա, կհայտարարվի: Պետք է սպասել մինչև պաշտոնապես հայտարարվի: Չնայած մենք թափանցիկ ենք, բայց պետք է մյուս կողմի ցանկություններն էլ հաշվի առնվի: Այդ օրը մոտենում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Հարցին՝ երկու երկրների ղեկավարների հանդիպում սպասվո՞ւմ է առաջիկայում, նա պատասխանեց՝ ղեկավարների հանդիպման հարց չկա օրակարգում:

Անդրադառնալով Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, ՀԿ ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, նախարարը նշեց. «Հանդիպման փաստը առաջնահերթ նշանակություն չի կրում, բայց նաև չարժե անտեսել այն»: