Գլխավոր Քաղաքական Փաշինյանի եւ Պուտինի հանդիպմանը ԼՂ հակամարտությունը չի քննարկվել. Պեսկով

Փաշինյանի եւ Պուտինի հանդիպմանը ԼՂ հակամարտությունը չի քննարկվել. Պեսկով

690
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին կայացած հանդիպմանը չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի արծարծվել: Երեկվա խոսակցությունը շատ հանգամանալից Էր երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել Է Պեսկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: