Գլխավոր Լուրեր Պատահարներ Հրշեջները մարել են «Բելաջիո» հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են «Բելաջիո» հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհը

1145
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 7-ին, ժամը 17:47-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են ռեստորանի բացօթյա դահլիճի բրեզենտե ծածկը՝ 2 քմ, փայտե կառուցատարրերը՝ 3 քմ, ջերմահարվել՝ մալուխներ: