Գլխավոր Տնտեսական Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ կհաջողվի Ռուսաստանի հետ կշռադատված...

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ կհաջողվի Ռուսաստանի հետ կշռադատված որոշման հանգել

882
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի հետ ձեռք կբերվի համաձայնություն, և գինը կլինի այնպիսի, որը չի խոչընդոտի Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել է  ինտենսիֆիկացնել բանակցությունները՝ միասնական որոշման հանգելու համար:

«Ես ասացի իմ ելույթում , որ ներկայումս Հայաստանում բավական լավ տնտեսական դինամիկա է նկատվում, բարձրաձայնեցի վիճակագրական տվյալները:  Սա կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության համատեքստում, քանի որ ԵԱՏՄ-ն միասնական շուկա է և միասնական տնտեսական տարածք: Այն գործոնները, որոնք ազդում են ապրանքների և արտադրանքի ինքնարժեքի վրա, պետք է հավասարակշռված լինեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ օրինակ, եթե գազի սակագինը ԵԱՏՄ տարածքում մի վայրում ցածր լինի, մեկ այլ վայրում՝ բարձր, ապա դա կխախտի հավասարակշռությունը և կհարվածի Միության բովանդակությանը:

«Այնպես որ, այստեղ անհրաժեշտ է շատ կշռադատված և իմաստուն որոշում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք նման որոշման հանգել»,- եզրափակեց Փաշինյանը: