Գլխավոր Լուրեր Մարիա Զախարովան սոցցանցում կիսվել է Նիկոլ Փաշինյանի խոսքով

Մարիա Զախարովան սոցցանցում կիսվել է Նիկոլ Փաշինյանի խոսքով

1006
0

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, որը վերջինս ասել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում ելույթ ունենալիս:

«Փաշինյանը պետերբուրգյան համաժողովում. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»», – իր էջում գրել է Զախարովան:

Նրա այս գրառումը միանշանակ չի ընկալվել սոցցանցի օգտատերերի կողմից: Ոմանց կարծիքով՝ Զախարովան ցանկացել է ուշադրություն հրավիրել Փաշինյանի խոսքի և շարադրանքի ձրակերպման վրա, և դա այնքան էլ չի գոհացրել նրա հետևորդներին:

Օգտատերերից մեկը շեշտել է, որ «Փաշինյանը Ռուսաստանի հանդեպ հարգանքից ելնելով է բանակցություններ վարում ռուսերենով, և հեգնական վերաբերմունքը եղբայրական երկրի նկատմամբ անթույլատրելի է»:

Մարիա Զախարովան արձագանքել է օգտատիրոջ մեկնաբանությանը՝ նկատելով, որ իրեն դուր է եկել Փաշինյանի խոսքը: «Լուրջ ե՞ք ասում, հիմա սա իմ կարգախոսն է, դրական, բովանդակալից և կոլորիտային: Ինչպե՞ս չեք ամաչում՝ այդպես խեղաթյուրելով ձեր վարչապետի խոսքի էությունը: Համաժողովի ամենից շատ մեջբերվող և դրական արտահայտություններից է: Բովանդակալից և հստակ բարդ բաների մասին: Ամեն հանճարեղ բան պարզ է», – գրել է Զախարովան: