Գլխավոր ՇոուԲիզ Քիմ Քարդաշյանը սիրառատ գրառմամբ շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը

Քիմ Քարդաշյանը սիրառատ գրառմամբ շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը

1664
0

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվող Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցում գեղեցիկ գրառում է կատարել՝ շնորհավորելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ծննդյան տարեդարձը:

«Շնորհավոր ծնունդդ, իմ զարմանահրաշ ամուսին, որը երբեք չի դադարում ինձ զարմացնելուց: Շնորհակալ եմ նրա համար, թե ինչպիսին ես դու և այն ամենի համար, ինչ անում ես: Սիրում եմ քեզ», – իր թվիթերյան էջում գրել է Քիմը:

Հիփ-հոփ ժանրի ամերիկացի կատարող, ռեփեր, «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր, պրոդյուսեր և դիզայներ Քանյե Ուեսթն այսօր դառնում է 42 տարեկան: