news.am-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 9-ին Հայաստանի 8 մարզերի 15 համայնքներում տեղական ընտրություններ են կանցկացվեն: Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան Արարատի մարզի Սիս, Արմավիրի մարզի Ապագա, Նորակերտ, Վարդանաշեն, Գեղարքունիքի Գեղհովիտ, Ծովասար, Լոռու մարզի Ղուրսալ, Շենավան, Քարաձոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Գետարգել, Շիրակի մարզի Անուշավան, Սպանդարյան, Սյունիքի մարզի Գորայք եւ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքներում:
Ինտրիգային է հատկապես Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը:
4 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում Վահագն Գեւորգյանին աջակցում էր ԲՀԿ-ն, սակայն այսօր նա պնդում է, որ որեւէ քաղաքական ուժ իրեն չի աջակցում:
Իր հերթին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Գեւորգյանին չեն աջակցում, որովհետև դրա կարիքը չկա, իսկ իր թիկնազորի նախկին պետ, այժմ պատգամավոր Էդուարդ Բաբայանն աջակցում է որպես թեկնածուի մանկության ընկեր։
Ինչ վերաբերում է ՔՊ-ական թեկնածուին ապա նա մասնագիտությամբ տնտեսագետ է, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետի պաշտոնակատարը: Ի աջակցություն Գուլյանի օրեր առաջ ենթ տեղի ունեցավ Աբովյանում, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: