Գլխավոր Քաղաքական Դու կուլտուրական բռնապետ մարդ ես, բա քեզ սազո՞ւմ է ժողովրդավարությունը․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Դու կուլտուրական բռնապետ մարդ ես, բա քեզ սազո՞ւմ է ժողովրդավարությունը․ Շարմազանովը՝ Փաշինյանին

1484
0

Ալիևի կիրթ լինելուց ու պատերին ծեփելուց խոսիր, բայց ոչ՝ ժողովրդավարությունից։ Ֆեյսբուքայն իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Դու խոսիր Ալիևի կիրթ լինելուց ու պատերին ծեփելուց, բայց ոչ՝ ժողովրդավարությունից

Նիկոլ Փաշինյանին մեկը չկա՞ ասի, որ բավական է խոսես ժողովրդավարությունից։

Ինքն ու՞ր, ժողովրդավարությունն ուր՞։

Ինքը կարող է խոսել գաղտնալսումից, մարդ բռնելուց, օտարերկրյա գործակալներից, դավադիր ուժերից, և վերջապես Ալիևի կիրթ ու նորմալ լինելուց։

Թե չէ, դրել է ժողովրդավարության հաղթանակ։

Հ.Գ.Դու կուլտուրական բռնապետ ու դիկտատոր մարդ ես, բա քեզ սազու՞մ է ժողովրդավարությունը»։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Աբովյանում տեղի ունեցած ընտրություններն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի պարտությունը, հայտարարել էր․ «Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=447994822668285&id=333386077462494