Գլխավոր Քաղաքական Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից

705
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակ Զեյնալյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: