Կառավարությունը որոշում ընդունեց արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում կատարել փոփոխություններ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ փոփոխությունների՝ վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամ գումարը նախատեսվում է նպատակաուղղել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին՝ տվյալ ստորաբաժանումների ծառայողների ընթացիկ տարվա ամսական պարգևատրումների հիմնախնդիրը լուծելու համար:
Որոշմամբ ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝ 6 մլն 95 հազար դրամ ֆոնդի 11.6 %-ը, իսկ պարգևատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի կատարման համար: