Գլխավոր Քաղաքական Ոստիկանության՝ «Ադեկվադ»-ի նկատմամբ պահվածքը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով. Դանիել Իոաննիսյան

Ոստիկանության՝ «Ադեկվադ»-ի նկատմամբ պահվածքը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով. Դանիել Իոաննիսյան

683
0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է «Ադեկվադ»-ի հետ այսօր տեղի ունեցած միջադեպին, որի անդամները հրավիրվել էին Գորիսի ոստիկանություն: Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում կատարված գրառմամբ մտահոգություն է հայտնել` նշելով, որ ոստիկանների պահվածքը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով:

«Խիստ մտահոգիչ է ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ պահվածքը, որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով: Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա, չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահված դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:

Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջև դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով»,- գրել է նա: