2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո «Ադեկվադ» ՀԿ-ի բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվատ» հասարակական կազմակերպությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։
Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները»:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...